Իսպանական ակումբը միացել է Արթուր Մելոյի տրանսֆերի համար պայքարին

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն հայտնվել է հերթական ակումբի հետաքրքրության շրջանակում։ «Արսենալից» բացի կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել նաև «Վալենսիան»:

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տվյալներով՝ բրազիլացին Ջենարո Գատուզոյի տրանսֆերային նպատակներից մեկն է։ Տեղափոխությունը քիչ հավանական է բրազիլացու բարձր աշխատավարձի պատճառով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Մելոյին, և կողմերն արդեն բանակցություններ են վարում։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանն Ա Սերիայում 20 հանդիպում է անցկացրել: