«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կփորձի համոզել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մնալ ակումբում, հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ Ռոնալդուն ընտանեկան պատճառներով բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային շրջագայությունը Թաիլանդ և Ավստրալիա: 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը հուլիսի 25-ին պետք է թռչեր Մանչեսթեր՝ ղեկավարության հետ իր ապագայի շուրջ բանակցություններ վարելու համար:
Աղբյուրի համաձայն՝ Տեն Հագը կփորձի համոզել հարձակվողին մնալ թիմում և դառնալ նոր նախագծի մի մասը: Այնուամենայնիվ, դա դժվար կլինի, քանի որ Ռոնալդուն դեռ ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում։