Չավին՝ Լեո Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին իր կարծիքով։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ավելի վաղ ասել էր, որ անհամբեր սպասում է արգենտինացու վերադարձին:

«Հիմա անիմաստ է խոսել Լեոյի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին, նա պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, ուստի, ըստ էության, դա անհնար է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ ապագայում։

Լապորտան արդեն ասել է, որ հույս ունի, որ Մեսսիի պատմությունը մեր ակումբում դեռ ավարտված չէ»,- Չավիի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։

35-ամյա արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։