Պոլ Պոգբան բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով վնասվածք էր ստացել ԱՄՆ-ում թիմի ուսումնամարզական հավաքի ժամանակ, չի մեկնի Դալաս և բաց կթողնի հուլիսի 27-ին նախատեսված «Բարսելոնայի» դեմ ընկերական հանդիպումը։

Ռենտգեն հետազոտությունը Պոգբայի մոտ հայտնաբերել է կողային մենիսկի վնասվածք, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։ Առաջիկայում նա կխորհրդակցի մասնագիտացված բժշկի հետ։

Հուլիսի 11-ին հայտնի դարձավ Պոգբայի՝ «Յուվենտուս» վերադառնալու մասին։ Պոլն արդեն խաղացել է «Ծեր սինյորայի» կազմում 2012-ից 2016 թվականներին, անցկացրել 177 հանդիպում, խփել 34 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։