Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնում է Անգլիա՝ «ՄՅու»-ի հետ բանակցությունների համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կբանակցի մանկունիանցիների ղեկավարության հետ իր ապագայի շուրջ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ երկուշաբթի օրը 37-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Մանչեսթեր։

Հիշեցնենք, որ պորտուգալացին ընտանեկան պատճառներով բաց էր թողել «Յունայթեդի» նախամրցաշրջանային շրջագայությունը Թաիլանդ և Ավստրալիա:

Ինչպես հայտնում է Sky Sports News-ը՝ ակումբը չի փնտրում Ռոնալդուին փոխարինող և չի մտածում նրա տրանսֆերը վաճառելու մասին: