Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանը՝ ԱՊԼ-ի ակումբի դիտակետում

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում։

Անգլիական ակումբն արդեն հարցում է կատարել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։

26-ամյա շվեյցարացին մերժել է «Բորուսիայի» առաջարկը՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականին, հայտնում է աղբյուրը։

Պաշտպանը գերմանական ակումբին միացել է 2018 թվականի հունվարին։