Քրիստոֆ Գալտիեն, ով այս ամռանը գլխավորել է ՊՍԺ-ն, պատմել է, թե ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում դեռ քանի ֆուտբոլիստ կարող է համալրել թիմը։
«Ակումբն աշխատում է ուժեղանալու ուղղությամբ: Հիմա մենք ինքնաթիռ կնստենք, 12-ժամյա ուղևորության կգնանք, մի քիչ կքնենք, և երբ հասնենք, մեզ կմիանան մեկ կամ երկու, գուցե նույնիսկ երեք, չորս կամ հինգ նոր ֆուտբոլիստներ։
Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ»,- 55-ամյա մասնագետին է ցիտում Get French Football News-ը։