«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է այս ամռանը վերադառնալ «Լայպցիգ», հայտնում է Sky Sport Germany-ն:
Բանակցությունները նախնական փուլում են, բայց բոլոր կողմերը շահագրգռված են գործարքով: Դեռ հայտնի չէ, թե «Չելսին» որքան գումար կպահանջի իր հարձակվողի տրանսֆերի համար։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա գերմանացին Պրեմիեր Լիգայի 21 խաղում խփել է ընդամենը 4 գոլ։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։