«Սելտան» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Յագո Ասպասի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
34-ամյա իսպանացին «Սելտայի» սան է, ինչպես նաև նրա պատմության լավագույն ռմբարկուն։ Ասպասը ակումբի կազմում իր ակտիվում 184 գոլ ունի։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: