Կևին դե Բրույնե. «Հոլանդը կարծես թե ճնշում չի զգում «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» ավագ Կևին դե Բրույնեն խոսել է թիմի նորեկ Էրլինգ Հոլանդի մասին:

«Նորմալ է, որ երկրպագուները ոգևորված են Հոլանդի ժամանումով: Նա արդեն լավագույններից մեկն է աշխարհում։

Երբ պայմանագիր ես կնքում նման մակարդակի ֆուտբոլիստի հետ, սպասելիքները միշտ մեծ են: Սակայն Հոլանդը կարծես թե ճնշում չի զգացել»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը: