Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները դեմ են Կրիշտիանու Ռոնալդույի տրանսֆերին

«Ատլետիկոյի» երկրպագուները չեն ցանկանում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվի թիմ:

Երկրպագուները սոցցանցերում ստեղծել են #ContraCR7 հեշթեգը՝ ի նշան անհամաձայնության:

Հիշեցնենք, որ 2009-2018 թվականներին Ռոնալդուն հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում: Ռոնալդուն նոր մրցաշրջանին պատրաստվելու համար դեռևս չի միացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: