«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» համալրել է «Զալցբուրգի» հարձակվող Բենջամին Սեշկոյի ծառայություններով հետաքրքրվող թիմերի ցանկը։

Ավստրիական ակումբը չի ցանկանում վաճառել 19-ամյա ֆուտբոլիստին այս ամառ 55 միլիոն ֆունտից պակաս գումարով, հայտնում է Daily Mail-ը:

Հարձակվողով հետաքրքրված ակումբների թվում են նաև «Նյուքասլը», «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:

Նախորդ մրցաշրջանում Սեշկոն «Զալցբուրգի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը սլովենացի խաղացողին գնահատում է 10 միլիոն եվրո: