Գավին խոսել է «Բարսելոնայի» նախամրցաշրջանային հավաքի ընթացքի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է կատալոնական ակումբի՝ ԱՄՆ-ում մեկնարկած նախամրցաշրջանային հավաքի մասին:

«Ես անհամբեր սպասում էի ԱՄՆ-ի հավաքին: Մենք հիանալի մարզավիճակում ենք, մի քանի ուժեղ նորեկներ ունենք։ Հուսանք, որ նույն կերպ կշարունակենք»,- ասել է Գավին:

«Բարսելոնան» ԱՄՆ-ում շարունակվող նախամրցաշրջանային հավաքի ընթացքում 2 հանդիպում է անցկացրել՝ հաղթելով Մայամիի «Ինտերին» (6:0) և Մադրիդի «Ռեալին» (1:0): Գավին Մայամիի «Ինտերի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ: