Դրիս Մերտենսը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Նապոլին» վերջերս լքած Դրիս Մերտենսը կարող է տեղափոխվել «Ինտեր»:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Ինտերը» կարող է ձեռք բերել Մերտենսին, եթե հաջողվի վաճառել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը:

Դրիս Մերտենսը «Նապոլիում» խաղացել է 2013-2022 թվականներին, անցկացրած 397 խաղում խփել է 148 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում: