Քրիստոֆ Գալտիեն որոշել է, թե ով կլինի «Պարի Սեն Ժերմենի» հիմնական դարպասապահը

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտնել է, որ դարպասապահ Կեյլոր Նավասը հիասթափված է ակումբում երկրորդ դարպասապահի իր կարգավիճակից։

Նախորդ մրցաշրջանում Նավասն ու Ջանլուիջի Դոննարուման մշտական մրցակցության մեջ էին և մոտավորապես նույնքան հանդիպում անցկացրեցին:

«Ես գիտեմ, որ Կեյլոր Նավասը շատ վրդովված է այս իրավիճակից, բայց ես վստահում եմ նրան որպես մեր երկրորդ դարպասապահի. նա կփոխարինի Ջանլուիջի Դոննարումային»,- Գալտիերի խոսքերն է մեջբերում GFFN-ը։