«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտնել է, որ դարպասապահ Կեյլոր Նավասը հիասթափված է ակումբում երկրորդ դարպասապահի իր կարգավիճակից։
Նախորդ մրցաշրջանում Նավասն ու Ջանլուիջի Դոննարուման մշտական մրցակցության մեջ էին և մոտավորապես նույնքան հանդիպում անցկացրեցին:
«Ես գիտեմ, որ Կեյլոր Նավասը շատ վրդովված է այս իրավիճակից, բայց ես վստահում եմ նրան որպես մեր երկրորդ դարպասապահի. նա կփոխարինի Ջանլուիջի Դոննարումային»,- Գալտիերի խոսքերն է մեջբերում GFFN-ը։