Կրիշտիանու Ռոնալդուն համաձայն է տեղափոխվել մադրիդյան գրանդ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, չնայած 37-ամյա պորտուգալացու ցանկությանը, այս տրանսֆերի համար «Ատլետիկոն» ստիպված կլինի վաճառել իր աստղերից մեկին։

Մադրիդյան ակումբը միայն այդպես կկարողանա բավարարել պորտուգալացի ռմբարկուի ֆինանսական պահանջները: