Նեյմար. «Չգիտեմ՝ ինչ է կարծում ակումբը, բայց ես ցանկանում եմ մնալ»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի ցանկանում լքել ֆրանսիական ակումբը։

«Ես ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում։ Ակումբի ղեկավարությունն իմ ապագայի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։

Չգիտեմ՝ ինչ է կարծում ակումբը, բայց ես ցանկանում եմ մնալ»,- Նեյմարի խոսքն է հաղորդում AFP-ն։

Ավելի վաղ ասվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին, քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հույսեր չի կապում նրա հետ։