Ռոջեր Իբանեսը՝ իսպանական գրադի դիտակետում

«Ռոմայի» բրազիլացի պաշտպան Ռոջեր Իբանեսը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն։

Նշվում է, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով և կփորձի ձեռք բերել նրան, եթե ձախողվի «Սևիլիայից» Ժյուլ Կունդեի տրանսֆերը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Չելսին» ֆրանսիացու համար պայքարում առաջ է անցել «Բարսելոնայից»՝ մեծ գումար առաջարկելով։