«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ասել է, որ գալիք մրցաշրջանում թիմը պետք է ուղղի նախորդ մրցաշրջանի սխալները։
«Ինձ և բոլորի համար դա շատ բարդ մրցաշրջան էր, շատ հիասթափեցնող: Որոշ խաղեր ամոթալի էին: Մենք պետք է դասեր քաղենք նախորդ մրցաշրջանից, քանի որ դա չպետք է կրկնվի։ Մեզ ցավ էր պատճառում լինել այնտեղ, որտեղ հայտնվել էինք:
Մենք ի զորու չէինք խոշոր հաշվով հաղթել, բայց կարող էինք պարտվել 0:4 կամ 0:5 հաշվով։ Սա անընդունելի է։ Բայց երբեմն պետք է ցավ զգաս, որպեսզի նորից ոտքի կանգնես և առաջ գնաս»,- Դե Խեայինէ ցիտում The Sun-ը: