«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Ալեքսանդր Զինչենկոյի, Գաբրիել Ժեզուշի և Ռահիմ Ստերլինգի հեռանալը «քաղաքաբնակների» ճամբարից։
Զինչենկոն և Ժեզուշը միացել են «Արսենալին», իսկ Ստերլինգը պայմանագիր է կնքել«Չելսիի» հետ։
«Այս ամռանը մենք բացառիկ մարդկանց ենք ձեռք բերել, բայց միևնույն ժամանակ կորցրել ենք ուրիշներին։ Շատ ցավալի է, որ Զինչենկոն, Ժեզուշը և Ստերլինգը լքեցին ակումբը։ Երբ ես առաջին անգամ եկա այստեղ, նրանք անհավատալի դարձրին հանդերձարանում տիրող մթնոլորտը և ստեղծեցին քիմիա: Դա շատ ավելի հեշտացրեց իմ խնդիրը»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։