Պրեմիեր Լիգայի ակումբը համաձայնության է եկել Եվրոպա Լիգայի լավագույն ֆուտբոլիստի հետ

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 15 մլն եվրո։ Անձամբ սերբի հետ «մրճահարներն» արդեն համաձայնեցրել են մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոստիչը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում «Այնտրախտի» հետ հաղթել է Եվրոպա Լիգաում և ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։