«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը հայտնվել է եվրոպական մի քանի թոփ ակումբների շորթ ցուցակում: Այս մասին հայտնում է RMC-ի լրագրող Լոիկ Տանզին։
Ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Յուվենտուսը», «Ատլետիկոն», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ոչ մի ակումբ դեռ առաջարկ չի արել։ 26-ամյա ֆուտբոլիստն իր հերթին ցանկանում է երկարաժամկետ հեռանկարում իր տեղն ունենալ «Բավարիայում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» պատրաստ է Պավարի տրանսֆերը վաճառել 35 միլիոն եվրոյի դիմաց: