Մատեյս դե Լիգտ. «Հպարտ եմ, որ այժմ «Բավարիայի» մի մասնիկն եմ»

Պաշտպան Մատեյս դե Լիգտը «Բավարիա» տեղափոխվելուց հետո կիսվել է իր տպավորություններով:

«Ինձ շատ լավ ընդունեցին, և բոլորը բարեհաճ էին իմ հանդեպ։ Ես հպարտ եմ, որ այժմ այս ակումբի մի մասնիկն եմ ու խաղում եմ Եվրոպայի լավագույն թիմերից մեկում։ Դա մեծ պատիվ է։ Ես շատ կմարզվեմ, որպեսզի ցույց տամ իմ լավագույն որակները»,- ասել է հոլանդացին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ «Բավարիան» և Դե Լիգտը պայմանագիր են կնքել մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ժամկետով։