«Զենիթը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Վենդելի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր համաձայնագրի համաձայն՝ բրազիլացին թիմում հանդես կգա մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
24-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը «Զենիթի» հետ ավարտվում էր 2025 թվականի ամռանը։ Բրազիլացին Ռուսաստանում խաղում է 2020 թվականից, որտեղ տեղափոխվել է «Սպորտինգից»։
Ընթացիկ մրցաշրջանում Վենդելը մասնակցած 2 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։