Ադրիեն Ռաբիոն բացատրել է, թե ինչու չի «Յուվենտուսի» հետ մեկնել ԱՄՆ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հերքել է լուրերն այն մասին, որ այս ամռանը կարող է հեռանալ թիմից: Այն բանից հետո, երբ ֆրանսիացին թուրինյան ակումբի հետ չմեկնեց ԱՄՆ շրջագայության, տեղեկություններ հայտնվեցին նրա հնարավոր տրանսֆերի մասին։

«Ակումբի հետ համաձայնությամբ և անձնական դրդապատճառներով ես կմնամ Իտալիայում, որպեսզի ավարտեմ իմ ֆիզիկական պատրաստվածությունը»,- գրել է կիսապաշտպանը սոցցանցերի իր էջերում:

Հունիսին հաղորդվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «Նյուքասլ»: Ռաբիոյի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։