«Նապոլիում» հերքել են ակումբի վաճառքի մասին լուրերը

«Նապոլին» հերքել է ակումբի վաճառքի մասին լուրերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլիտանական ակումբը կվաճառվի 650 միլիոն եվրոյի դիմաց։

«Աուրելիո Դե Լաուրենտիսը չի պատրաստվում վաճառել «Նապոլին», այս պահին բանակցություններ չեն ընթանում։ Նա նախկինում արդեն մերժել է ակումբը գրեթե 1 մլրդ դոլարով գնելու առաջարկները»,- ասվում է հաղորդագրությունում։

Դե Լաուրենտիսը «Նապոլին» ձեռք է բերել 2004 թվականին, երբ թիմը հանդես էր գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում։ Ակումբը վերադարձավ Ա Սերիա 2007 թվականին։