«Յուվենտուսի» արտագնա մարզաշապիկը՝ նոր մրցաշրջանի համար (լուսանկար)

«Յուվենտուսը» ներկայացրել է թիմի արտագնա նոր մարզաշապիկը՝ 2022/2023 մրցաշրջանի համար։

Հաջորդ մրցաշրջանի արտագնա մարզահագուստը պատրաստված է մուգ գույներով՝ ուսերին և թևերին սպիտակ եզրագծերով:

Իտալական գրանդի տեխնիկական գործընկերը գերմանական Adidas ընկերությունն է։ Խաղաշապիկի շնորհանդեսին մասնակցել է թիմի նորեկ Անխել դի Մարիան: Արգենտինացին «Յուվենտուսին» միացել էր անվճար: