«Այաքսը» ձեռք է բերել Գլազգոյի «Ռեյնջերսի» պաշտպանին

«Այաքսը» հայտարարել է Գլազգոյի «Ռեյնջերսի» պաշտպան Կելվին Բեսիի հետ պայմանագիր կնքելու մասին:

Տրանսֆերի արժեքը կազմել է 23 մլն եվրո։ Բոնուսային վճարումները կարող են մեծացնել տեղափոխության գումարը՝ հասցնելով մինչև 26,5 միլիոն եվրոյի։

22-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել ամստերդամյան ակումբի հետ՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ժամկետով: