Մադրիդի «Ռեալը» Կարիմ Բենզեմային առաջարկել է երկարաձգել պայմանագիրը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է մնալ «արքայական» ակումբում։ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է, և «սերուցքայինների» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել այն։

Ֆրանսիացու գործող համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Ինչպես հայտնում է Defensa Central-ը՝ «Ռեալն» առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականը։

Նախորդ մրցաշրջանում Բենզեման Լա Լիգայում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։ 34-ամյա հարձակվողը նաև 12 գոլային փոխանցում է կատարել։