Հուլիսի 21-ին՝ Պորտուգալիայի Գիմարաեշ քաղաքում, կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Վիտորիա» (Պորտուգալիա) – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) հանդիպումը:
Խաղը կսպասարկեն հայ մրցավարները՝ Հենրիկ Նալբանդյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նալբանդյանին կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Սարգիս Հովհաննիսյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Շահեն Աղայանը: