«Միլանը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Միլանը» հետաքրքրված է «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկայով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը դիտարկում է 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերը գնելու հնարավորությունը, եթե չստացվի ձեռք բերել «Թոթենհեմի» ֆուտբոլիստ Յաֆետ Տանգանգայի տրանսֆերը:

2021/22 մրցաշրջանում Նդիկան «Այնտրախտի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: