Պաշտոնական. Տակեֆուսա Կուբոն նոր ակումբ ունի (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարիերան կշարունակի «Ռեալ Սոսյեդադում», հայտնում է բասկյան թիմի պաշտոնական կայքը։

Նախօրեին ուշ երեկոյան նա ժամանել է Սան Սեբաստիան՝ ավարտելու համար իր տեղափոխությունը նոր ակումբ։ Օդանավակայանում կիսապաշտպանին արդեն սպասում էին «Սոսյեդադի» տնօրեն Ռոբերտո Օլաբեն և թիմի գլխավոր սելեկցիոներ Էրիկ Բրետոսը։

Ճապոնացին շուտով բուժզննում կանցնի, իսկ ֆիզիկական թեստեր անցնելուց հետո պայմանագիր կկնքի ակումբի հետ ու պաշտոնապես կներկայացվի որպես նոր ֆուտբոլիստ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» Կուբոյի տրանսֆերը ետ գնելու իրավունք կունենան առաջիկա 5 տարում։ Վերջին երեք մրցաշրջաններում 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր եկել «Մալյորկայում», «Խետաֆեում» և «Վիլյառեալում»:

https://twitter.com/RealSociedad/status/1549123314077024257