«Նապոլիում» բացատրել են, թե ինչու են հրաժարվել Պաուլո Դիբալայի տրանսֆերից

«Նապոլիի» մարզական տնօրեն Կրիստիանո Ջինտոլին բացատրել է, թե ինչու է ակումբը հրաժարվել պայմանագիր կնքել Պաուլո Դիբալայի հետ։

«Ես վստահ եմ բոլոր ֆուտբոլիստների հարցում, որոնց թեկնածությունը մենք դիտարկում ենք: Մենք Դիբալային դիտարկում էինք որպես ուժեղանալու ևս մեկ հնարավորություն։ Մենք կարծում էինք, որ դա հնարավոր է: Բայց հետո մենք խոսեցինք նրա գործակալների հետ և պարզ դարձավ, որ դա լավ տարբերակ չէ ո՛չ մեզ, ո՛չ նրա համար։ Սպալետտին ասել է, որ ցանկանում է խաղալ 4-3-3 սխեմայով, իսկ Դիբալայի տրանսֆերը կստիպեր նրան փոխել մարտավարությունը»,- Ջինտոլիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա արգենտինացին պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ՝ նախատեսված մինչև 2025 թվականը։