Սամանտա Քերը Կիլիան Մբապպեի հետ միասին հայտնվել է FIFA 23 Ultimate Edition-ի շապիկին

«Չելսիի» հարձակվող Սամանտա Քերը և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնվել են FIFA 23 Ultimate Edition տեսախաղի շապիկին։ Համապատասխան նկարը հրապարակվել է EA Sports-ի թվիթերյան էջում:

Մբապպեն արդեն երրորդ տարին անընդմեջ դարձել է խաղի դեմքը, մինչդեռ Քերը դարձավ առաջին կին ֆուտբոլիստը, ով հայտնվեց ՖԻՖԱ-ի շապիկին 1993 թվականին ֆուտբոլային սիմուլյատորի ստեղծումից ի վեր:

FIFA 23-ը կլինի ՖԻՖԱ-ի և EA Sports-ի վերջին գործակցությունը: Սպասվում է, որ 2024 թվականից սիմուլյատորի մշակողը կթողարկի սեփական ֆուտբոլային տեսախաղը՝ EA Sports FC։