«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Goal.com-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է կատալոնական ակումբին վճարել պահանջվող գումարը, սակայն անձամբ հոլանդացի ֆուտբոլիստը մտադիր չէ տեղափոխվել «Յունայթեդ»։
Աղբյուրի համաձայն՝ Դե Յոնգը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Միակ թիմը, ուր կիսապաշտպանը պատրաստ է տեղափոխվել, դա «Բավարիան» է։