«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ բաժանվել հարձակվող Արմանդո Բրոյայից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վեսթ Հեմը» 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 35 միլիոն եվրո։
«Արմանդո Բրոյան մեր ֆուտբոլիստն է։ Այս պահին մենք հետաքրքրված չենք նրա տրանսֆերի վաճառքով: Նա այստեղ է, որպեսզի դրսևորի իրեն»,- Տուխելին է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախորդ մրցաշրջանում ալբանացին վարձավճարով հանդես է եկել «Սաութհեմփթոնում»: Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։