«Տորոնտոն» հայտարարել է «Յուվենտուսի» նախկին վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկիի տեղափոխության մասին։ 28-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ը ներկայացնող կանադական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։
Իտալացին այս ամռանը դարձավ ազատ գործակալ «Յուվենտուսի» հետ պայմանագրի ավարտի պատճառով, որի կազմում հանդես էր գալիս 2017 թվականից։
Թուրինյան ակումբի կազմում աջ եզրային հարձակվողն անցկացրել է 183 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Բերնարդեսկին «Ծեր սինյորայի» հետ երեք անգամ հաղթել է Ա Սերիայում։
https://twitter.com/TorontoFC/status/1548044132307726337