«Արսենալը» պայմանագիր է համաձայնեցրել Ալեքսանդր Զինչենկոյի հետ

«Արսենալը» պայմանագիր է համաձայնեցրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի հետ՝ մինչև 2027 թվականը ժամկետով: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Համաձայնագրի ֆինանսական պայմանները հայտնի չեն։ Այժմ «զինագործները» պետք է «քաղաքաբնակների» հետ համաձայնեցնեն 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը։

Մեկ այլ ինսայդեր Ֆրեդի Փաքսթոնը, ով գործակցում է բրիտանական մի քանի պարբերականների հետ (The Guardian, The Times, FourFourTwo), պնդում է, որ Անգլիայի չեմպիոնները պատրաստ են վաճառել Զինչենկոյի տրանսֆերը մոտ 35 միլիոն ֆունտով (41 միլիոն եվրո): Ակումբների միջև բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշի՝ «Արսենալ» տեղափոխության շնորհիվ։