Լաուտարո Մարտինես. «Ուրախ եմ, որ շարունակելու եմ խաղալ «Ինտերում»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոստովանել է, որ գոհ է, որ կշարունակի հանդես գալ միլանյան ակումբում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը։

«Ուրախ եմ, որ սկսել եմ նախապատրաստվել նոր մրցաշրջանին, շարունակում եմ լինել այս ընտանիքի մի մասը։ Ուրախ եմ, որ շարունակելու եմ խաղալ «Ինտերում»:

Դժվար մրցաշրջան է լինելու, բայց մենք պատրաստ ենք նորից հաղթել»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում TMW-ն։