«Լաս-Պալմասի» նախագահ Միգել Ռամիրեսը խոսել է կիսապաշտպան Ալբերտո Մոլեյրոյի՝ «Բարսելոնա» ձախողված տեղափոխության մասին։
«Ես պայմանավորվածություն ունեի «Բարսելոնայի» հետ, բայց ամեն ինչ չեղարկվեց։ «Բարսային» ժամանակ է պետք, քանի որ ֆինանսական ֆեյր-փլեյը թույլ չի տա ձեռք բերել Մոլեյրոյին, և ես գտնվում եմ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրված այլ ակումբների ճնշման տակ:
Բանակցությունների վերսկսումն ինձ համար խնդիր չէ: Բայց հիմա մենք այլ տարբերակներ ունենք, և պետք չէ սպասել, որ «Բարսան» որոշում կայացնի»,- ասել է Ռամիրեսը Cadena SER-ին տված հարցազրույցում:
Նախորդ մրցաշրջանում 18-ամյա Մոլեյրոն Սեգունդայի 35 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։