«Բետիսը» բանակցություններ է սկսել «Լիոնի» հետ կիսապաշտպան Հուսեմ Աուարի տրանսֆերի շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Հնարավոր գործարքի ֆինանսական պայմանները չեն նշվում:
2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին «Լիոնի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Հունիսին տեղեկություն հայտնվեց, որ 24-ամյա ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոման»։