Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Լաս Վեգասում կայանալիք «Բարսելոնայի» դեմ ցուցադրական խաղից իր սպասելիքներով։
«Բարսելոնայի» դեմ խաղերը երբեք ընկերական չեն լինում։ Մենք շատ ենք հարգում այս թիմին։ Ե՛վ մենք, և՛ նրանք ցանկանում ենք հաղթել և շոու ցուցադրել, ինչպես միշտ լինում է «Ռեալ» – «Բարսելոնա» խաղերում: Բայց սա նաև շատ սկզբունքային հանդիպում է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին, մեկնարկը՝ 7:00-ին (Երևանի ժամանակով):