«Բարսելոնան» հայտարարել է հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից, որտեղ տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիայից»։
Կատալոնական ակումբի մարզաշապիկով 25-ամյա վինգերն անցկացրել է 150 հանդիպում, դարձել 32 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։