«Վոլֆսբուրգը» մոտ է «Բոլոնիայի» ֆուտբոլիստին ձեռք բերելուն

«Վոլֆսբուրգը» բանակցություններ է վարում «Բոլոնիայի» կիսապաշտպան Մատիաս Սվանբերգի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը մոտ է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 8 միլիոն եվրոյով գնելուն: Բոնուսների հետ միասին այդ գումարը կարող է հասնել 10 միլիոն եվրոյի։

«Վոլֆսբուրգը» շվեդ կիսապաշտպանին առաջարկում է պայմանագիր՝ նախատեսված մինչև 2027 թվականը։

2021/22 մրցաշրջանում Սվանբերգը «Բոլոնիայի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։