«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Ռահիմ Ստերլինգի՝ «Չելսի» տեղափոխության մասին

«Չելսին» հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի հետ պայմանագիր կնքելու մասին։

27-ամյա անգլիացու և «ազնվականների» միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Նախորդ մրցաշրջանում Ստերլինգը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։