ՀՖՖ-ն հերթական սոցիալական ծրագիրն է իրականացրել Տավուշի մարզում

ՀՖՖ-ն, շարունակելով սոցիալական ծրագրերի իրականացումը, այս անգամ Տավուշի մարզում էր։ Հուլիսի 9-10-ը կայացած միջոցառմանը մասնակցել է 60 երեխա Տավուշի մարզի SOS գյուղից։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Երեխաները մասնակցել են զվարճալի ֆուտբոլային խաղերի, տարբեր հետաքրքիր միջոցառումների,  նրանց համար պատրաստվել էին նաև թեմատիկ նվերներ։

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների ինքնավստահության բարձրացմանը, առողջ ապրելակերպին և նրանց շրջանում զարգացնել հաղորդակցության հմտությունները։