Ալեքսեյ Միրանչուկը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է տեղափոխվել հռոմեական «Ռոմա»։

Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Նրա խոսքով՝ ակումբներն արդեն սկսել են Միրանչուկի տրանսֆերի շուրջ բանակցությունները։

Ռուս ֆուտբոլիստի պայմանագիրն «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։

Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։