Պաշտոնական. «Նոան» խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է փոխադարձ համաձայնությամբ մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ պայմանագիրը խզելու մասին։

Իգոր Պիկուշչակն այս տարվա մարտին էր միացել «Նոային»։ Նրա ղեկավարությամբ ակումբը ներքին առաջնությունում անցկացրած 7 խաղում տարել է 2 հաղթանակ և կրել 3 պարտություն, իսկ 3 խաղ ավարտել է ոչ-ոքի։