«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա անգլիացին չի ցանկանում հեռանալ իտալական ակումբից։
Այնուամենայնիվ, իտալական ակումբը պատրաստ կլինի դիտարկել ֆուտբոլիստի վերաբերյալ ստացվող շահավետ առաջարկները: